General Motors-ը կթողարկի ամբողջությամբ էլեկտրական Corvette

General Motors-ը (GM) շարունակում է դիտարկել ամբողջությամբ էլեկտրական Chevrolet Corvette-ի թողարկման հնարավորությունը։ Սակայն ընկերությունը չի նշել դրա շնորհանդեսի ամսաթիվը և չի հաստատել՝ արդյոք նոր մոդելը կդառնա ներկայիս՝ C8 սերնդի մասը։

Corvette-ի և GM-ի Performance Cars ստորաբաժանման գլխավոր ինժեներ Թոնի Ռոման հայտարարել է, որ էլեկտրիֆիկացումը շարունակում է մնալ ապրանքանիշի ռազմավարական ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ էլեկտրական Corvette-ը «մի օր կհայտնվի», սակայն ոչ մոտ ապագայում։

«Էլեկտրամոբիլները վերջնական նպատակն են, ուստի մի օր էլեկտրական Corvette կունենանք», – ասել է Ռոման։

GM-ը չի բացահայտել ապագա էլեկտրամոբիլի թողարկման ժամկետները կամ տեխնիկական բնութագրերը։

Ընկերությունը նաև չի հաստատել՝ էլեկտրական Corvette-ը կկառուցվի C8 հարթակի հիման վրա, թե կդառնա հաջորդ՝ C9 սերնդի մաս։

Ներկայում Corvette-ի մոդելային շարքում կա երկու էլեկտրիֆիկացված, բայց ոչ ամբողջությամբ էլեկտրական մոդել։ 2027 թվականին Corvette E-Ray-ին կփոխարինի Grand Sport X-ը՝ հիբրիդային ավտոմեքենա, որը հիմնված կլինի բենզինային V8 շարժիչով և առջևի առանցքի էլեկտրաշարժիչով։

Ռոմայի հայտարարությունը նշանակում է, որ GM-ը չի հրաժարվել ամբողջությամբ էլեկտրական Corvette ստեղծելու գաղափարից, սակայն առայժմ այն առաջնահերթություն չի համարում։ Ընկերությունը շարունակում է զարգացնել հիբրիդային տարբերակները՝ մոդելային շարքի հիմքում պահպանելով V8 շարժիչը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment