Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին

Քաղաքականություն

15.10.2026 | 15:50

Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, որ երկրի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքը լիովին վերականգնվել է:

«Այս պահի դրությամբ՝ շարժման ընթացքում Starshield-ի աշխատանքը վերականգնվել է և շարունակվում է։ Դա ֆիքսում ենք ստորաբաժանումներից ստացվող հաղորդումներով»,- BBC-ին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության աղբյուրը։

Ըստ նրա՝ ռազմական գերատեսչությունը շարունակում է պարզել երեկ արբանյակային համակարգերի աշխատանքի սահմանափակումների պատճառներն ու հանգամանքները։

Starshield-ի հետ կապված խնդիրների մասին Ուկրաինայի պաշտոնյաներն ու զինվորականները հայտնել էին հոկտեմբերի 14-ի առավոտից։ Starshield-ի աշխատանքի սահմանափակումների մասին հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։

Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել, որ որևէ սահմանափակում է կիրառել։ Իր հերթին, SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ համակարգի աշխատանքը սահմանափակելու իրավասություն ունի միայն Պենտագոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment