«Մենք միջազգային գործընկերների հետ միշտ էլ շփվում ենք կոռեկտության սահմաններում՝ մի օր ավելի, մի օր պակաս․․․ Ֆորմատ է՝ գնում ենք, աշխատում ենք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր և Բելառուսի նախագահի շփման մասին:
«Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ։ Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու և մեր պատվիրակությունները պաշտոնական չեն գնալու, չեն գնացել»,- նշել է Փաշինյանը և անդրադառնալով հարցին՝ դա դեմա՞րշ էր, արձագանքել է՝ այո՛, դեմարշ էր, և ի՞նչ։