Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.10.2026 | 14:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երկաթուղու ոլորտում ռուսական ներդրումների հավանականությանը, երկաթգծի վագոնների վաճառքի հետ կապված քրեական վարույթին, ինչպես նաև անկլավների վարչատարածքային հարցերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որին համաձայնությամբ ներգրավվելու են նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը պետք է պատասխանի ՀՀ կառավարության ձևակերպած կոնկրետ հարցերին, որոնցից մեկն էլ այն է, թե արդյոք ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում։

«Երեք ամիս հետո մենք այդ հարցի պատասխանը կիմանանք և այդ հարցից բխող արդեն հետագա գործողությունները կանենք»,- հայտարարեց վարչապետը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք երկաթգծի վագոնների վաճառքի և հնարավոր կոռուպցիոն գործարքների հետ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վագոնների վաճառքի փաստով իրականում քրեական վարույթ կա, և քննություն է ընթանում։

Միևնույն ժամանակ, վարչապետը Գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունն հրավիրեց լրագրողի մատնանշած դեպքի վրա՝ հանձնարարելով քննել այն։

Անդրադառնալով Արծվաշենի և մյուս տարածքների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ «տեղաշարժել» ասելով նկատի ունի վարչատարածքային փոխանակումները։ Խոսքը վերաբերում է Քյարքիի, Բարխուդարլուի, Ասկիպարայի (Վերին Ոսկեպար) և Արծվաշենի տարածքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment