ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշենը տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով». Նիկոլ Փաշինյան

«Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք»,-ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառանալով սահմանազատման գործընթացին, և մանրամասնել. «Բայց Արծվաշենի և Հայաստանի արանքում Ադրբեջանի տարածք կա: Օրինակ, գաղափարներից մեկը կարա լինի, որ այս Արծվաշեն գյուղը իր տարածքով տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով: Գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում, այլ՝ վերստեղծում ենք, որ իր և Հայաստանի արանքում չմնա տարածք»:

 

Leave a comment