https://arm.sputniknews.ru/20261015/irani-nakhagahy-hvoktemberi-16in-kzhamani-hajastan-baghaji-108149261.html
Իրանի նախագահը հոկտեմբերի 16–ին կժամանի Հայաստան. Բաղայի
Իրանի նախագահը հոկտեմբերի 16–ին կժամանի Հայաստան. Բաղայի
Sputnik Արմենիա
Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողներից է և պաշտոնապես միացել է COP17–ին 1996 թվականին: 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T14:31+0400
2026-10-15T14:31+0400
2026-10-15T14:32+0400
մասուդ փեզեշքիան
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/07/92057843_0:0:1600:901_1920x0_80_0_0_6962094919323ebe67ccfb4b132e6d1e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16–ին կժամանի Հայաստան` մասնակցելու ՄԱԿ–ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` COP17 գագաթնաժողովին։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մասնակից որոշ առաջնորդների հետ:Անդրադառնալով COP17–ին` Բաղային ընդգծել է, որ Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողների թվում է և պաշտոնապես միացել է դրան 1996 թվականին:ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/07/92057843_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3209e7b9173e6edd6146ffd13d460c7e.jpg.webp
մասուդ փեզեշքիան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
մասուդ փեզեշքիան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողներից է և պաշտոնապես միացել է COP17–ին 1996 թվականին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մասնակից որոշ առաջնորդների հետ:
Անդրադառնալով COP17–ին` Բաղային ընդգծել է, որ Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողների թվում է և պաշտոնապես միացել է դրան 1996 թվականին:
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։