Ռուսաստանի բիզնեսմենի կապրիզով չի կարելի վերցնել ու Սահմանադրություն փոխել. Հասմիկ Հակոբյան

Ռուսաստանի բիզնեսմենի կապրիզով չի կարելի վերցնել ու Սահմանադրություն փոխել. Հասմիկ Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անտրամաբանական եմ համարում քննարկել մի բան, ինչը հակասահմանադրական է: Պատգամավորի թեկնածուն չի կարող լինել մարդ, որն ունի օրինակ երկքաղաքացիություն: Ուղղակի Ռուսաստանի բիզնեսմենի իշխանություն վերցնելու համար չի կարելի այդ կապրիզով վերցնել ու Սահմանադրություն փոխել»,- ասուլիսում այս մասին ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: 

Հարցին, թե Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը վստահէ, որ  ընտրություններում հաղթանակ է տանելու,  նա արձագանքեց.«Ինչքան թեկնածու կա բոլորը վստահ են և դա նորմալ է:  2021-ին  Ռոբերտ Քոչարյանն էլ վստահ էր, որ ընտրվելու էր, մաշեց, մինչև քոքն էլ մաշեց, հիմա չգիտեն ոնց վերակենդացնեն իրենց արմատները»:   

Leave a comment