Հայաստանը շուրջ 14 միլիոն եվրո է ստացել ՈՒԵՖԱ-ից

Բրյուսելում կայացած 50-րդ կոնգրեսի ընթացքում ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունն ու կազմակերպությանն անդամակցող երկրներին տրամադրված համերաշխության գումարների չափը:

Հայաստանը 2024/2025 թթ․ մրցաշրջանի համար ստացել է 12,077 միլիոն եվրո, ևս 1 միլիոն 115 հազար եվրո տրամադրվել է Ազգերի լիգայի C լիգայում խաղալու համար:

Հայաստանի համար համերաշխության գումարները բաշխվել են հետևյալ կերպ

1,3 միլիոն եվրո – ներդրումներ HatTrick ծրագրով

2,93 միլիոն եվրո – տարեկան համերաշխության վճարումներ ասոցիացիաներին

3,323 միլիոն եվրո – վճարումներ ակումբներին, որոնք չեն մասնակցել եվրագավաթներին

1,328 միլիոն եվրո – վճարումներ ակումբներին, որոնք հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

3,166 միլիոն եվրո – վճարումներ ակումբներին, որոնք հանդես են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում

30 հազար եվրո – կանանց Չեմպիոնների լիգայի համար վճարումներ

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ մրցաշրջանի խմբային փուլի մասնակցության համար Երևանի «Նոան» ստացել է 4,681 միլիոն եվրո։

Leave a comment