Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261015/menq-khndir-chunenq-rusakan-kvoncesiaji-het-pashinjan-108142516.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108142743_254:0:1694:1080_1920x0_80_0_0_49f49311bc6d040617712dad274c1b24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, օլեգ բելոզյորով, видео, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), «ռուսական երկաթուղիներ» բբը, ռուսաստան, հայաստան

նիկոլ փաշինյան, օլեգ բելոզյորով, видео, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), «ռուսական երկաթուղիներ» բբը, ռուսաստան, հայաստան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը նշեց, որ քննարկման ժամանակ ասել է, որ Իջևան–Հրազդան երկաթգծի վերականգման հարցը`Վանաձոր–Գյումրի ճյուղին միացնելը, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը իր հրավերով է Հայաստան եկել։ Այդ մասին նա այսօր ասաց ՀՀ կառավարությանից հետո` ճեպազրույցի ժամանակ։

Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։

«Իմ բացման խոսքում ես նշել եմ, որ մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցենսիայի հետ։ Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»,– հայտարարեց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Ըստ Փաշինյանի` այս նպատակին միտված վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա ռացիոնալ լուծումը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն 3–րդ երկրներին պատվիրակելը։

«Սակայն, եթե ՌԴ գործընկերներն ասում են` իրենք գիտեն` ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ապա քննարկման արդյունքում ես ասել եմ` եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխաններ, թե ինչպես է ՀԿԵ–ն դառնալու մրցունակ, մանավանդ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ քննարկման ժամանակ ասել է, որ Իջևան–Հրազդան երկաթգծի վերականգման հարցը` Վանաձոր–Գյումրի ճյուղին միացնելը, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

Բացի այդ, ըստ վարչապետի` ռազմավարական նշանակություն ունի նաև Ախուրիկում սռնանիվների փոխելու կետը։

«Մենք հասկանում ենք, որ դա տեխնիկապես բարդ խնդիր է` նաև ներդրումային առումով, սակայն մենք այդ հարցերը պետք է լուծենք։ Մեր բարեկամների հետ հարաբերություններում մենք մաքսիմալ լինելու ենք բարեկամական»,– վստահեցրեց նա։

Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Leave a comment