Սիսիանում ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած 44-ամյա հայրը

Սիսիանում ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած 44-ամյա հայրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը, այդ թվում՝ սեռական բռնության։

44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Leave a comment