Օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չենք կարողացել դեռևս լուծել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այսօրվանից ՀՀ-ում մեկնարկում է COP 17 համաժողովը, մեծ աշխատանք է իրականացվել, մեծ թվով հյուրեր են գալու ՀՀ, դա նոր ու մեծ հնարավորություն է մասնավոր հատվածի համար՝ սկսած տաքսիներից, ավարտած սրճարաններով, հյուրատներով, խանութներով»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այս ամենն արել են այդ թվում՝ մարդկանց համար գումարներ վաստակելու հնարավորություն ստեղծելու համար. «Եթե ինչ-որ մի գումար ուղիղ մենք տայինք մարդկանց, նրանք կծախսեին, կավարտվեր, կգնար, կարևոր ենք համարում, որ գումարը շրջանառվի և դրա ընթացքում խթանի մրցակցությունը, զարգացումը, նոր մարդկային հոսքերի ուղղորդումը դեպի ՀՀ: Սեպտեմբերին բոլոր ժամանակների սեպտեմբերի համար ունեցել ենք զբոսաշրջության ռեկորդային ծավալ, մեծ հավանականությամբ հոկտեմբերն էլ լինելու է այդպիսի ռեկորդային, մեծ հավանականությամբ 2026 թվականը զբոսաշրջության առումով լինելու է ռեկորդային»:
Վարչապետի խոսքով՝ օդանավակայանում մարդ փախցնող տաքսիների ֆունդամենտալ խնդիրը չեն կարողացել դեռևս լուծել. «Սա մեծ պրոբլեմ է մեր երկրի իմիջի համար: Մարդկանց տաքսի են նստեցնում մինչև Երևանի կենտրոն բերում են՝ 30, 40 հազար դրամ փող են պահանջում, սա պարզ է, որ երկրի մասին լավ բան չի ասում: Մենք պետք է շարունակենք սկզբունքային պայքարն այս երևույթի դեմ»: