ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում տեր Թադե)։ Այս մասին տեղեկանում ենք Սպուտնիկ Արմենիայից։
Եկեղեցին պահանջում է Արամայիս Դավթի Թախմազյանից և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանից վերցնել Թալինում ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ վտարելով պատասխանողներին այնտեղից։
Երկրորդ պահանջով ՀԱՍԵ-ն դատարանից խնդրում է Թախմազյանից և Խաչատրյանից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
—00—ԼԱ