Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցումգլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրել է 170 կգ, 176 կգ ու կրկին դարձել ոսկե մեդալակիր:
«Երկամարտի 322 կգ արդյունքով Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:
Եվրոպայի առաջնությունում իր ելույթն է ունեցել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 130 և 136 կգ ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում գրանցել է 165 կգ արդյունք։ Երկամարտում հավաքելով ընդհանուր 299 կգ՝ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ևս հաջողության է հասել առաջնությունում՝ նվաճելով մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Իսկ հայ ծանրորդ Սամվել Մարտիրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի։
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 12-ին Ալբանիայի Դուրես քաղաքում։ Մրցումները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 19-ը։ Միջազգային այս առաջնությանը մասնակցում են 39 պետություն ներկայացնող մոտ 390 մարզիկ։