Տեղումներ և ջերմաստիճանի տատանումներ․ Եղանակի կանխատեսումը առաջիկա օրերին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի Հանրապետության տարածքում և մայրաքաղաք Երևանում։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, իսկ 16-17-ին և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ 16-ի ցերեկը նույնքանով կբարձրանա։

Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ըստ բազմամյա կլիմայական տվյալների՝ հոկտեմբերի 15-ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1997 թվականին (27.6°C), նվազագույնը՝ 1990 թվականին (-0.2°C), իսկ միջին օրական ջերմաստիճանը կազմում է 13.9°C։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment