Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ իրականացված դիտարկումների արդյունքները։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,:
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-10-ը, և 12-13-ը: Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-13-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չի գերազանցել։