https://arm.sputniknews.ru/20261015/etnik-ztumneri-harcy-lrutjan-e-matnvum-arcakhcinern-akcia-en-anum-karavarutjan-dimac–108132936.html
Էթնիկ զտումների հարցը լռության է մատնվում. արցախցիներն ակցիա են անում կառավարության դիմաց
Էթնիկ զտումների հարցը լռության է մատնվում. արցախցիներն ակցիա են անում կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ խաղաց ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից… 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T10:43+0400
2026-10-15T10:43+0400
2026-10-15T10:44+0400
արցախցի
բողոքի ակցիա
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108132123_0:0:1273:716_1920x0_80_0_0_0de4d43deb697dc607e2bb7821827eae.jpg.webp
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ խաղաց ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը։ Արցախցիների ակցիան կրում է «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության» կարգախոսը: Ակցայի մասնակիցները նշում են, որ քաղաքակիրթ հասարակություններում ընդունված է նման խոշոր միջոցառումներն օգտագործել խնդիրները բարձրաձայնելու համար, բայց Հայաստանի կառավարությունը դա չի անում: «Էթնիկ զտումների և արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը լռության է մատնվում։ Մեզ համար շատ ծանր ժամանակներ են, հարյուր հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց հողում ապրելու հնարավորությունից: Կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, էկոլոգիական աղետի առաջ ենք կանգնած: Այդ ամենի համար մեղավոր իշխանությունը միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում եղած օրհասական վիճակը: Մենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը: Լսե՛ք մեր ձայնը»,- նշեց մասնակիցներից մեկը:
2026
Լուրեր
am_HY
Акция протеста Совета по защите прав арцахцев.
Sputnik Արմենիա
Акция протеста Совета по защите прав арцахцев.
2026-10-15T10:43+0400
true
PT1M54S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108132123_72:0:1027:716_1920x0_80_0_0_996f331686f4b7e07f5bafc67deda0c8.jpg.webp
արցախցի, բողոքի ակցիա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео
արցախցի, բողոքի ակցիա, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , видео
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ խաղաց ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը։
Արցախցիների ակցիան կրում է «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության» կարգախոսը:
Ակցայի մասնակիցները նշում են, որ քաղաքակիրթ հասարակություններում ընդունված է նման խոշոր միջոցառումներն օգտագործել խնդիրները բարձրաձայնելու համար, բայց Հայաստանի կառավարությունը դա չի անում:
«Էթնիկ զտումների և արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը լռության է մատնվում։ Մեզ համար շատ ծանր ժամանակներ են, հարյուր հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց հողում ապրելու հնարավորությունից: Կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, էկոլոգիական աղետի առաջ ենք կանգնած: Այդ ամենի համար մեղավոր իշխանությունը միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում եղած օրհասական վիճակը: Մենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը: Լսե՛ք մեր ձայնը»,- նշեց մասնակիցներից մեկը: