Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին․ կան տուժածներ

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 16-ին` ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզիԿարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․կա արգելափակված քաղաքացի։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին։

Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածըհոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a comment