Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապին
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Պապին ուղղված նամակում նա շուտափույթ ապաքինում է մաղթել նրան և ողջունել տարած հաջող վիրահատությունը։
Արամ Ա-ն նաև հայտնել է, որ Աստծուն աղոթում է պապին կատարյալ առողջություն պարգևելու և «վերանորոգված կենսունակությամբ իր հովվապետական առաքելությունը շարունակելու համար»։