https://arm.sputniknews.ru/20261014/azh-pvokhnakhagahy-haj-gerineri-harcy-qnnarkel-e-fransiaji-nvoranshanak-despani-het-108122406.html
ԱԺ փոխնախագահը հայ գերիների հարցը քննարկել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ
ԱԺ փոխնախագահը հայ գերիների հարցը քննարկել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման գործընթացը։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T20:17+0400
2026-10-14T20:17+0400
2026-10-14T20:17+0400
հայաստան
գերի
ադրբեջան
արամ վարդևանյան
ֆլորիան էսկյուդիե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108121653_0:160:3070:1887_1920x0_80_0_0_c2d294602571af0d7bdae80918eba4e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ քննարկել է երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայերի հարցերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Հանդիպումը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և Իրինա Յոլյանը։Ըստ ԱԺ–ի` Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը։ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերություններում Ֆրանսիայի` պատմականորեն ձևավորված կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ու ստորագրված փաստաթղթերն ամուր հիմք են ստեղծում գործընկերության խորացման համար։Ֆրանսիայի դեսպանն իր հերթին կարևորել է երկու երկրների խորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի դերը։Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108121653_171:0:2900:2047_1920x0_80_0_0_1fd9f1ecec589d4520132ab7efd90504.jpg.webp
հայաստան, գերի, ադրբեջան, արամ վարդևանյան, ֆլորիան էսկյուդիե
հայաստան, գերի, ադրբեջան, արամ վարդևանյան, ֆլորիան էսկյուդիե
Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման գործընթացը։
Հանդիպումը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և Իրինա Յոլյանը։
Ըստ ԱԺ–ի` Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերություններում Ֆրանսիայի` պատմականորեն ձևավորված կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ու ստորագրված փաստաթղթերն ամուր հիմք են ստեղծում գործընկերության խորացման համար։
«Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի»,– ասված է ԱԺ հաղորդագրությունում։
Ֆրանսիայի դեսպանն իր հերթին կարևորել է երկու երկրների խորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի դերը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացը։