Լոլիկը բերենք, հրապարակում դատարկե՞նք. Վերին Դվինում բողոքի ակցիայից հետո ոչինչ չի փոխվել

https://arm.sputniknews.ru/20261014/lvoliky-berenq-hraparakum-datarkenq-verin-dvinum-bvoghvoqi-akciajic-hetvo-vochinch-chi-pvokhvel–108108252.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1f/105275850_0:280:960:1000_1920x0_80_0_0_5a2383525a6ae4cd7abd7538b8e17a77.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լոլիկ, գյուղացի, արարատի մարզ, արտահանում, բողոքի ակցիա

լոլիկ, գյուղացի, արարատի մարզ, արտահանում, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Վերին Դվին համայնքի բնակիչներից պատմել է, որ հոկտեմբերի 9-ի բողոքի ակցիայից հետո գյուղ եկած պետական կառույցների ներկայացուցչները միայն լսել են իրենց բողոքը, ծանոթացել վիճակին ու հեռացել` անվերադարձ ու անարձագանք։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչների բողոք ակցիայից անցել է 5 օր, բայց լոլիկի իրացման հարցն այդպես էլ լուծում չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերին Դվինի բնակիչ Կարեն Գիվարգիզովը։
Հոկտեմբերի 9 –ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները փակել էին միջհամայնքային ճանապարհը` բողոքելով, որ իրենց աճեցրած լոլիկը չեն կարողանում վաճառել։

Գիվարգիզովը պատմեց, որ մեծ քանակությամբ լոլիկի բերքը վտանգված է, գյուղացիներից շատերը նույնիսկ անիմաստ են համարում բերքը դաշտից հավաքելը։

«Փոփոխություն կլինի այն դեպքում, երբ լոլիկը վաճառվի։ Իսկ իրականությունն այն է, որ լոլիկը չի վաճառվում։ Շուկայում գերլճացում է»,– նշեց ֆերմերը։

Նա նաև հայտնեց, որ իրենց բողոքի ակցիայից հետո գյուղ եկած պետական կառույցների ներկայացուցչները միայն լսել են իրենց բողոքը, ծանոթացել վիճակին ու հեռացել` առայժմ անվերադարձ ու անարձագանք։

Ի դեպ, դեռ օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները, նրա խոսքով, պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։

Հակադարձելով նախարարի հայտարարությանը` Վերին Դվինի բնակիչը նշեց, որ իրենց աճեցրած լոլիկը էլիտար տեսակի է, աճեցրել են հատուկ վաճառքի և ոչ թե մթերման համար։ Դրա միայն ինքնարժեքը 120-130 դրամ է` չհաշված աշխատուժն ու ճանապարհածախսը, իսկ վերամշակող գործարանները լոլիկի 1 կգ–ը 40-80 դրամով են մթերում։

«Ամենամոտավոր հաշվարկով դաշտում մնացած լոլիկը հիմա եթե մարդիկ հավաքեն, օրական 800-1000 տոննա կհավաքվի։ Բայց մարդիկ չեն քաղում, չեն հասցնում քաղեն։ Եղանակային պայմաններն էլ արդեն այն չեն, մնում նեխում է։ Նույնիսկ քաղածն է փչանում։ Մարդիկ տանում են շուկա, որ վաճառեն, 2-3 օր մնում են շուկայում, բայց շատ քիչ բան է վաճառվում»,– ասաց ֆերմերը։

Նախկինում, նրա խոսքով, իրենց արտադրանքը շուկայում միշտ պահանջված է եղել, 1 կգ–ը 250-300 դրամից պակաս երբեք չեն վաճառել։ Այսօր շուկան այն աստիճան է լճացած, որ իրենց լոլիկն այլևս գնորդ չունի։

«Որովհետև նախկինում մեծ ջերմոցների տերերն իրենց արտադրանքն արտահանում էին, մեր լոլիկը ինքնարժեքից բարձր հանգիստ վաճառվում էր ներքին շուկայում։ Հիմա ջերմոցներինը դուրս չի գնում, դրանով շուկան ուղղակի լցված է։ Մերը էլ ո՞նց վաճառվի։ Նորից փողոց փակե՞նք, ի՞նչ անենք։ Երևի պիտի մի 50 ЗИЛ (բեռնատար) վարձենք, մեր լոլիկը բարձենք, բերենք հրապարակում դատարկենք»,– ասում է ֆերմերը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ապա`միրգ–բանջարեղենիորոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment