ՌԴ–ՉԺՀ ռազմավարական կապը կայունացնող դեր է խաղում. Լավրովը՝ Վան Իի հետ հանդիպմանը

https://arm.sputniknews.ru/20261014/rdchzhh-razmavarakan-kapy-kajunacnvogh-der-e-khaghum-lavrvovy-van-ii-het-handipmany-108118285.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108115184_79:0:1180:826_1920x0_80_0_0_f938b8921aea129c4ff8df48ea9e26b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, չինաստան, սերգեյ լավրով, վան ի

ռուսաստան, չինաստան, սերգեյ լավրով, վան ի

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումները համընկնում են մի շարք հարցերում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի պաշտոնակից Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի ռազմավարական կապը կարևոր կայունացնող դեր է խաղում:

Այսօր ՌԴ ԱԳ նախարարը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հոկտեմբերի 15-ին կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցությանը։

«Միջազգային ասպարեզում Մոսկվայի և Պեկինի ռազմավարական կապակցվածությունը կարևոր կայունացնող դեր է խաղում», – ասել է Լավրովը:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումները տարածաշրջանային, միջազգային խնդիրների մեծ մասի վերաբերյալ համընկնում են կամ իրար շատ մոտ են:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը լավ է զարգանում:

«Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին մենք ապրանքաշրջանառության 25 տոկոս աճ ունենք (Չինաստանի հետ. խմբ.)։ Եվ այս տարի, գրեթե առանց կասկածի, մեր առևտրային շրջանառությունը կգրանցի հերթական ռեկորդը», – ասել է նա։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Շենժեն (ՉԺՀ)՝ ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Ռուսական կողմն անհամբերությամբ սպասում է Սի Ծինփինի հետ հերթական հանդիպմանը։

«Մեր ղեկավարները ունեն կանոնավոր շփումներ, վերահսկում են մեր բազմապլանային գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքը։ Այս տարի նախագահներ Պուտինը և Սի Ծինփինը երկու անգամ հանդիպել են՝ Ռուսաստանի նախագահի Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում և Բիշքեկում՝ ՇՀԿ պետությունների ղեկավարների նիստի շրջանակում: Իսկ հաջորդ ամիս Ռուսաստանի նախագահը կայցելի Շենժեն՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին», – ասել է Լավրովը։

ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ տրամադրված է մասնակցելու Չինաստանում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովին, միաժամանակ կրկին ընդգծել էր, որ իր այցը կախված կլինի Ռուսաստանի ներքին իրավիճակից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է ներկա գտնվել Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին:

ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ամրապնդվել է. Իրանի ՊՆ

Leave a comment