Երկար ժամանակ սնիքեր կրելը կարող է հանգեցնել մեջքի ստորին հատվածի ցավերի և վատ կեցվածքի: Այս մասին ՌԻԱՄՕ-ի հետ զրույցում զգուշացրել է ընդհանուր բժիշկ Մատվեյ Ժդանը։
«Սնիքերն ըստ էության հարթ արտաքինով բարձրակրունկ է։ Նման կոշիկները ծանրության կենտրոնը տեղափոխում են առաջ՝ մեջքի ստորին հատվածի հիպերտարածման, իսկ սրունքի և ազդրի հետևի մկանների կրճատման»,- բացատրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ մարմնի այս դիրքը մեծացնում է ողնաշարի և ծնկների հոդերի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, սայթաքուն մակերեսի վրա անկայունության պատճառով ոտքի կոճը ոլորելու մեծ վտանգ կա։