ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող նախագիծը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից օրենքներում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին:


Նախագծով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին, քաի որ գործող օրենսդրությամբ դա իրականացվում է միայն պետության կողմից:


Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն։


Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման պայմանագիրը դարձնել եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ։


Բացի այդ, այն անձինք, որոնք արդեն անցել են ֆունկցիոնալության գնահատում և ունեն ուժի մեջ գտնվող որոշում, նոր ծառայություններ ստանալու համար ստիպված չեն լինի կրկնակի գնահատում անցնել:


 


Leave a comment