Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Բաժանորդագրվել

Ալեքսանդրան Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2025 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ:

Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդրան Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2025 թվականին։

Նշենք, որ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնությունը մեկնարկել է Ալբանիայի Դուրես քաղաքում հոկտեմբերի 12-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Մրցաշարին մասնակցում են 39 երկրների շուրջ 390 մարզիկներ:

Leave a comment