Խուզարկության եկած քննիչները և ոստիկանները կատարեցին այն, ինչի համար եկել էին․ Մարինե Մանուչարյան

«Ադեկվադ» կազմակերպության անդամ Մարինե Մանուչարյանը գրել է․

«Քանի որ լրատվականներում տարածվեց, թե ԱԱԾ-ն է մտել «Ադեկվադ» գրասենյակ, հստակեցնեմ.

ԱԱԾ-ն չի մտել «Ադեկվադի» գրասենյակ: ԱԱԾ-ն զուտ նեղացել ա Արթուրից՝ իրենց անգործությունը մատնացույց անելու համար:

«Ադեկվադ» միաբանության ՆԱԽԿԻՆ գրասենյակ խուզարկության էին եկել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցներ՝ քննիչի գլխավորությամբ, և ոստիկանությունից (էս պահին չեմ հիշում կոնկրետ ով):

Խուզարկության եկած քննիչները և ոստիկանները կատարեցին այն, ինչի համար եկել էին: Վստահ եմ՝ էն փաստը, որ եկել էին ստատուս գրելու գործիքներ փնտրելու, դժվար պատվաբեր լիներ իրենց համար:

«Ադեկվադն» իր գրասենյակը 2023-ին փակել է, իսկ տարածքը տվել էր արցախցի մի ընտանիքի՝ բնակության համար: 2025 թվականի կեսերից տարածքը բնակեցված չի եղել և չէ։

Այս աբսուրդ ժամանակները կանցնեն, մենք ամուր կանգնած կմնանք»:

Leave a comment