Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով։
– Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է տնտեսական համագործակցություն, և երկու երկրների ընկերություններն էլ հետաքրքրված են;
– Կան ամերիկյան ընկերություններ, որոնք ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա;
– Ռուսաստանը դեռևս չի որոշել իր դիրքորոշումը «Խաղաղության խորհրդում»;
– Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն որոշել է Պաղեստինին 1 միլիարդ դոլար օգնություն հատկացնել;
– Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա հաջորդ շաբաթ։