Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցե՞ն COP-17–ին Երևանում. ԱԳՄԱ-ն չի հստակեցնում

https://arm.sputniknews.ru/20261014/turqian-ev-adrbejany-kmasnakcen-cop-17in-erevanum-agma-n-chi-hstakecnum-108110029.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108106690_0:0:1422:1066_1920x0_80_0_0_b3d05a4ecd5f7f45aa71bcedfe6707ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ադրբեջան, հայաստան, ռոբերտ աբիսողոմոնյան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

թուրքիա, ադրբեջան, հայաստան, ռոբերտ աբիսողոմոնյան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

Բաժանորդագրվել

ԱԳՄԱ փոխնախարարը արդեն 2 –րդ անգամ չի պատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության հետ կապված հարցին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. COP 17-ը վաղը կմեկնարկի, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի հստակեցնում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կգա՞ն Երևան՝ մասնակցելու համաժողովին, թե՞ ոչ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հարցին ուղիղ պատասխան չտվեց։

«Առաջնորդների գագաթնաժողովին կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գրանցված է 50-ից ավելի բարձր մակարդակի մասնակցություն: Այս պահին, երևի թե, հաշվի առնելով նաև միջազգային հարաբերություններում առկա մոտեցումները, ձեռնպահ կմնամ կոնկրետ երկրների անուններ նշելուց, քանի որ ընդունված պրակտիկայի համաձայն՝ տվյալ երկրներն են սովորաբար ներկայացնում իրենց մասնակցության վերաբերյալ տվյալները: Օրինակ՝ կարող եմ հաստատել, որ մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ փոխնախարարը հորդորեց սպասել՝ հավելելով, որ պետությունների մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ։
Նշենք, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն նույնաբովանդակ պատասխան էր տվել նաև ԱԺ–ում ու չէր պատասխանել հարցին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին COP17 կենսաբազմազանության համաժողովին մասնակցելու համար Երևան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կհանդիպի վարչապետ Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի հետ։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Leave a comment