Դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և ավելի քան 235 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։

Դատախազությունը պահանջել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույք, ինչպես նաև մեկ այլ անշարժ գույքի վարձակալությունից գոյացած եկամուտը։

Բռնագանձման ենթակա գույքի ցանկում ընդգրկվել է նաև մեկ տրանսպորտային միջոց և երեք իրավաբանական անձանցում ունեցած մասնակցությունը։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է բռնագանձել բանկում ներդրված երկու ավանդներն ու դրանց դիմաց հաշվեգրված տոկոսագումարները։

Ինչպես նաև պահանջվում է բռնագանձել․

  • 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ
  • 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Leave a comment