ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15–16-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում՝ մասնակցելու COP17-ի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Երևան կատարած այցի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարը նախատեսում է անցկացնել նաև մի շարք բարձրամակարդակ երկկողմ հանդիպումներ։ Մասնավորապես, Անտոնիո Գուտերեշը առանձնազրույցներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։