Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Leave a comment