«Ինչո՞ւ չեք խոսում մեզնից խլած, ոչնչացրած ունեցվածքի մասին»․ Տիգրան Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին դիմում եմ Արցախի ԱԺ-ի պատգամավորներին․
     Դուք Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն եք և պարտավոր եք զբաղվել արցախցիների իրավունքներով, պայքարել այդ իրավունքների համար։ Սակայն դուք հազվադեպ միայն խոսում եք վերադարձի իրավունքի մասին։ Ինչո՞ւ չեք խոսում նաև այլ իրավունքներից, ինչո՞ւ չեք խոսում մեզնից խլած, ոչնչացրած ունեցվածքի մասին, չէ՞ որ այդ իրավունքները ոչ թե իրարամերժ են, այլ իրար լրացնող։
     Եթե հետ վերադարձը այս պահին անհնար է, ապա ունեցվածքի փոխհատուցումը՝ հնարավոր է։ Խոսքս չի վերաբերում պետական, հանրային ունեցվածքին, այլ վերաբերում է մասնավոր սեփականությանը։
     Պատասխանեք արցախցիներին՝ ինչո՞ւ չեք բարձրաձայնում ունեցվածքի փոխհատուցման հարցը»։

Leave a comment