Էրդողանի փոխարեն Հաքան Ֆիդանը կմասնակցի Բաքվում կայանալիք գագաթնաժողովին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) գագաթնաժողովում կներկայացնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ Ֆիդանը նախատեսում է ելույթ ունենալ գագաթնաժողովում և երկկողմ հանդիպումներ անցկացնել։


Հիշեցնենք, որ ԱՓՎՄՀ-ի 7-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 15-ին Բաքվում՝ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Leave a comment