Ավելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է բախվել ծովային ականի և խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Այս մասին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավը հրդեհվել և խորտակվել է չորեքշաբթի առավոտյան նեղուցից հարավ ընկած հատվածում։