Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի | Factor.TV

Քաղաքականություն

14.10.2026 | 14:10

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերիկ 15-ին կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) յոթերորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բաքվում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԱՓՎՄՀ-ի հետագա զարգացման հարցերը, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմահարթակ համագործակցության ընդհանուր համակարգում դրա ներգրավման համատեքստում»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՓՎՄՀ-ի օրակարգում ընդգրկված գործնական համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ Ռուսաստանի համակարգմամբ իրականացվող՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու և միջազգային տեղեկատվական անվտանգությունն ապահովելու ուղղությունները։

«Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ կփոխանակեն արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment