ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի


 

Հայկական ժամանակ․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը հույս ունի՝ ՀՀ իշխանությունը կանի սթափ հաշվարկ՝ ի շահ ժողովրդի:


 


Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:


 


«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ, շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։


 


Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով (համաշխարհային շուկայի 90%-ը) և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:


 


Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխեն սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածողությունը»,- ասել Է Շոյգուն:


Leave a comment