Հիմա առավել վստահ ենք, քան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ. Փամբուխչյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս տարի աննախադեպ քանակի ձյուն է եկել, մենք դրան նախապատրաստված ենք եղել և կարծում եմ կարողացել ենք կատարել պատշաճ ձնամաքրման աշխատանքներ: Հանրությունը, ավելի շատ լրագրողները, մեզանից սպասում են, որ ձյունը չտեղած, օդի մեջ մաքրվի, ժողովուրդ ջան, ձյունը պետք է գա, նստի, որ կարողանանք մաքրել»,- այս մասին ճեպազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Նաև նշեց՝ վստահ է, որ առաջին փուլով ՔՊ-ն առնվազն 50+1 տոկոս ձայն ունենալու է, այդ համոզմանն է հանգել իրենց կատարած աշխատանքով, հանրության հետ շփումներով.«Հիմա առավել վստահ ենք, քան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»: