Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։