Ամերիկյան OpenAI ընկերությունը հայտնել է իր գրասենյակներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին։
Պարզվել է, որ աշխատակիցներից մեկը գաղտնալսող սարք է տեղադրել տարածքում։ Սարքն ակտիվ է եղել մի քանի օր։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն արդեն ձերբակալել են տվյալ աշխատակցին։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Ընկերությունը երախտագիտություն է հայտնել գործակալներին և դատախազներին՝ պատասխանատու անձին արագ հայտնաբերելու և ձերբակալելու համար։
«Օգտագործելով մեր մոդելները՝ մենք վերլուծել ենք սարքը, հետևել դրա ծագմանը և պարզել, որ աշխատակիցն այն տեղադրել էր մի քանի օր առաջ», – պարզաբանել է OpenAI-ը։