Հոկտեմբերի 17-18-ին Երևանում փակ փողոցներ կլինեն․ «Երևան Մարաթոնն» է (PAN.am)

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 17-ին․

Ժամը 07։00-ից մինչև 13։00-ն երթևեկությունը կսահմանափակվի Հրազդանի կիրճի 5 կիլոմետրանոց հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրին հարող տարածքից սկսած։

Ժամը 06։00-ից մինչև հոկտեմբերի 18-ի 21։00-ն տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի Զաքյան փողոցի՝ Խորենացի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև ընկած հատվածում։

Հոկտեմբերի 18-ին․

Ժամը 06։00-ից մինչև 08։40-ը երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ հատվածներում՝

Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,

Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջ երկարությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի ամբողջ շրջանաձև երթևեկության հատվածում։

Ժամը 06։00-ից մինչև 09։15-ը սահմանափակումները կտարածվեն՝

Թումանյան փողոցի՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց ընկած հատվածի վրա,

Սայաթ-Նովայի պողոտայի՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածի վրա,

Հանրապետության փողոցի՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց ընկած ճանապարհահատվածի վրա։

Ժամը 06։00-ից մինչև 09։45-ը երթևեկությունը կսահմանափակվի՝

Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց և Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցում՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներում՝ ամբողջությամբ։

Ժամը 06։00-ից մինչև 10։00-ն սահմանափակումներ են նախատեսված՝

Թամանյան փողոցի ամբողջ երկայնքով,

Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

Ժամը 06։00-ից մինչև 10։10-ը կսահմանափակվի Սարյան փողոցի՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց հատվածի երթևեկությունը։

Ժամը 06։00-ից մինչև 10։20-ը սահմանափակումները կգործեն Լեոյի փողոցի ամբողջ երկարությամբ, ինչպես նաև Պարոնյան փողոցի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց ընկած հատվածում։

Ժամը 06։00-ից մինչև 10։30-ը երթևեկության համար ժամանակավորապես կսահմանափակվեն Հնդկաստանի և Ձորափի փողոցներն ամբողջությամբ։

Ժամը 06։00-ից մինչև 14։00-ն սահմանափակումները կպահպանվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

Ժամը 06։00-ից մինչև 14։30-ը երթևեկությունը կսահմանափակվի Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցների ամբողջ երկարությամբ։

Բացի այդ, ժամը 07։00-ից մինչև 14։30-ը սահմանափակումներ կգործեն նաև հետևյալ հատվածներում՝

Հաղթանակի կամրջի վրա՝ մասնակի,

Արգիշտիի փողոցում՝ ամբողջությամբ,

Մաշտոցի պողոտայում՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։

Leave a comment