https://arm.sputniknews.ru/20261014/ankarajum-bvoghvoqi-akcia-e-teghi-unecel-adrbejani-despanatan-arjev-108085440.html
Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան առջև
Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան առջև
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները դժգոհ են հիջաբների վերաբերյալ Բաքվի որոշումից, ինչպես նաև Իսրայելի հետ ջերմ հարաբերություններից։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T11:09+0400
2026-10-14T11:09+0400
2026-10-14T11:10+0400
տեսանյութեր
թուրքիա
ադրբեջան
բողոքի ակցիա
հիջաբ
իսրայել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108081877_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3b1b67515c6d15ca5bc06abe9eb5eb47.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։Ցուցարարներն ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել դադարեցնել այդ պրակտիկան։ Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև հանդես եկել Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատությամբ։ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված։Ավելի վաղ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։Միևնույն ժամանակ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։
թուրքիա
ադրբեջան
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108081877_275:0:1715:1080_1920x0_80_0_0_1179971532e4b4560ba8d88a83ec0f93.jpg.webp
տեսանյութեր, видео, թուրքիա, ադրբեջան, բողոքի ակցիա, հիջաբ, իսրայել
տեսանյութեր, видео, թուրքիա, ադրբեջան, բողոքի ակցիա, հիջաբ, իսրայել
Ակցիայի մասնակիցները դժգոհ են հիջաբների վերաբերյալ Բաքվի որոշումից, ինչպես նաև Իսրայելի հետ ջերմ հարաբերություններից։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ցուցարարներն ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել դադարեցնել այդ պրակտիկան։ Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև հանդես եկել Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատությամբ։ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված։
Ավելի վաղ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։
Թուրքիայում վերջին օրերին քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության պատճառով։ Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակներում քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական (աշխարհիկ) միջոցների պատմական շրջանի հետ։
Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։
Միևնույն ժամանակ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։