Երևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

https://arm.sputniknews.ru/20261014/erevanum-hvoktemberi-17-in-ev-18-in-ertevekutjuny-zhamanakavvorapes-ksahmanapakvi-108086061.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/07/16/28385548_0:0:1424:1068_1920x0_80_0_0_c43004c9821c6338b569684cf9decb67.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փողոց, երևան, վազք

փողոց, երևան, վազք

Բաժանորդագրվել

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։

ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։

ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝
Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,
Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,
Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,
Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝
Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,
Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,
Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝
Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,
Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,
Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝
Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,
Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։
մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։
մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։
մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։
Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝
Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,
Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,
Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիներն ու հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Հիշեցնենք՝ ՄԱԿ–ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17–ի շրջանակում հոկտեմբերի 15–ին և 16–ին նույնպես Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

Leave a comment