Միրզոյանը Կոսովոյի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության հարցեր

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Գլաուկ Կոնյուֆցայի հետ։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կարևորելով ձևավորված երկխոսությունը:

Համաժողովի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:

Leave a comment