ՌԴ–ի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի համաշխարհային գները. Թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփի խոսքով՝ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի հետ կնքած գործարքը կօգնի իջեցնել դիզվառելիքի գները։ Այս մասին նա հայտարարել է «Gray Media» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ սա հիանալի է, քանի որ դիզվառելիքը մատակարարվում է համաշխարհային շուկա։ Այն մեզ չի մատակարարվում, այլ հասանելի է դառնում համաշխարհային շուկայի համար։ Եվ դա էապես կնվազեցնի դիզվառելիքի գները», – ասել է ԱՄՆ առաջնորդը։

Նա նաև նշել է, որ չնայած որոշ քաղաքական գործիչների անհամաձայնությանը, նա «ստիպված է գործարքներ կնքել տարբեր մարդկանց հետ»։

Ավելի վաղ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ տեղի ունեցած զրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն շատ ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։

Կրեմլում ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը հաստատել է նավթ և նավթամթերք ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական կազդեն ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և քննարկել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։

Leave a comment