ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Քաղաքականություն

14.10.2026 | 10:02

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդումը, ամերիկյան արտահանման խթանումը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման և գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև փոխայցերի կազմակերպմանը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը»։

Leave a comment