Ստիպված է դիմել ծայրահեղ քայլի․ պատգամավորն այցելել է հացադուլ անող կալանավորին

https://arm.sputniknews.ru/20261013/stipvats-e-dimel-tsajrahegh-qajli-patgamavvorn-ajcelel-e-hacadul-anvogh-kalanavvorin-108078686.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լիլիթ Գալստյանն այցելել է հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանին

Sputnik Արմենիա

Լիլիթ Գալստյանն այցելել է հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանին

2026-10-13T23:07+0400

true

PT4M59S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108078287_0:0:721:540_1920x0_80_0_0_d2ce7052f1222a23a2af617c4bd045d8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հացադուլ, լիլիթ գալստյան, «նուբարաշեն» քկհ, կալանավոր, видео

հացադուլ, լիլիթ գալստյան, «նուբարաշեն» քկհ, կալանավոր, видео

Բաժանորդագրվել

Բադալյանն այս կերպ իր բողոքն է հայտնում դատական համակարգի դեմ՝ չհամաձայնելով «դիտավորյալ սպանություն» որակմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնողովի նախագահ Լիլիթ Գալստյանն այցելել է արդեն 28 օր հացադուլի մեջ գտնվող 32-ամյա Աշոտ Բադալյանին։

Ֆեյսբուքյան իր էջում Գալստյանը որոշ մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Բադալյանը հուսահատված է ծայրահեղ քայլի դիմել, քանի որ ավելի քան 1 տարի 3 ամիս կալանքի տակ է, պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ դատական գործընթացը ձգձգվում է։

«Աշոտը նաև մեղմացուցիչ հանգամանքներ ունի, որովհետև ինքն է ներկայացել քննչական մարմին իր փաստաբանի հետ, և նաև անչափահաս երեք երեխաների հայր է, կինը չի աշխատում, երեխաներից մեկն ունի աուտիզմ»,- ներկայացնում է Գալստյանը։

Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հույս հայտնելով, որ Բադալյանի խափանման միջոց կալանավորումը կվերանայվի, նրա նկատմամբ մարդասիրական մոտեցում կցուցաբերվի, առավել ևս, որ Բադալյանն ապացուցել է՝ փախուստի վտանգ չկա, պատասխանատվությունից չի խուսափում։

Գալստյանը շեշտում է՝ մեր երկրում կալանքը չպետք է ֆետիշացվի և կիրառվի որպես պատժիչ գործիք։

Նշենք, որ ավելի վաղ Բադալյանին էին այցելել նաև ՄԻՊ ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։

Aravot.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Նաիրա Բադալյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Իր որդին, որը, ըստ մոր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վիճաբանության ընթացքում հարձակվել է իր եղբոր՝ Աշոտ Բադալյանի վրա, ատրճանակով կրակել է քեռու ուղղությամբ, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվել է, երբ նա նռնակով փորձել է մոտենալ ընտանիքի մյուս անդամներին։

Նաիրա Բադալյանը նշում է, որ իրենք եղբոր դեմ բողոք չունեն։ Աշոտ Բադալյանը 3 անչափահաս երեխաների հայր է։

Leave a comment