Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

13.10.2026 | 21:02

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի:

Leave a comment