Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում

Քաղաքականություն

13.10.2026 | 21:17

Աֆղանստանի իշխանությունները դադարեցրել են BBC-իի  ռադիոհեռարձակումը երկրի ամբողջ տարածքում։ Բրիտանական հեռարձակող կորպորացիան հայտնել է, որ աշխատում է աֆղանական իշխանությունների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ վստահում են BBC-ին՝ հուսալի նորությունների և տեղեկատվության համար»,- ասել է  ընկերության ներկայացուցիչը։

Թալիբների կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հուբիբ Գուֆրանը հայտարարել է, որ BBC-ի գործունեությունը կասեցվել է հեռարձակող կորպորացիայի կողմից թույլ տրված «բազմաթիվ խախտումների պատճառով»։ Չի հստակեցվել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment