Տրանսպորտի մասին Ավինյանի հայտարարությունը անիրատեսական է. Գալստյանն ասում է` ինչու

https://arm.sputniknews.ru/20261013/transpvorti-masin-avinjani-hajtararutjuny-aniratesakan-e-galstjann-asum-e-inchu-108066678.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1074/06/10740623_280:0:1600:990_1920x0_80_0_0_ee7996b34198c358b889fbf532fda9b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, տրանսպորտ, տիգրան ավինյան, խցանում

երևան, տրանսպորտ, տիգրան ավինյան, խցանում

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Ղազարյանի համոզմամբ` 3 տարում տրանսպորտով երթևեկելու ժամկետը 30 տոկոսով նվազեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են հարկավոր։ Իսկ այսօր Երևանում մի փոս ծածկելը համար 1.5 տարի է տևում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանում պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը մինչև 2030 թ.-ը 30%-ով կրճատելու մասին Տիգրան Ավինյանի հայտարարությունը բարի ցանկությունների շարքից է։ Sputnik Արմենիային ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը և բացատրել` ինչու։

Երևանի քաղաքապետը երեկ հանձնարարել էր պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիներն իրենց անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ` նշելով, թե մինչև 2030 թվականը մարդը պետք է իմանա, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելով՝ կկարողանա հասնել իր նպատակակետին պիկ ժամերին 30 տոկոսով ավելի արագ, քան այսօր։

Էդգար Ղազարյանի համոզմամբ` 3 տարվա մեջ նման ծրագիր իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքների առնվազն 30-40 տոկոսն այսօր արդեն պետք է արած լինեին։

«Այդպիսի ծավալուն աշխատանքներ անելու համար շրջանցիկ ճանապարհներ են պետք, մետրոպոլիտենի աշխատանքի զարգացում, տրանսպորտային շարժակազմերի ամբողջական համալրումը պետք է ավարտված լինի, նոր երթուղային ցանցը պետք է ներդրված լինի, մարզերից եկող տրանսպորտի համար Երևանին հարող տարածքներում ավտոկայանատեղիներ պետք է կառուցված լինեն և տոմսային համակարգը պետք է միասնական համակցված լինի Երևանի և մարզային տրանսպորտի համար։ Եթե այսօր մի փողոց 1.5 տարի չեն կարողանում նորոգել, այս ամբողջ աշխատանքները ինչպե՞ս են 3 տարում կարողանալու հասցնել»,– ասում է Ղազարյանը` պարզաբանելով, որ խոսքը Դավիթ Բեկ փողոցում առաջացած փոսի մասին է, որը ծածկելու համար 1.5 տարի է պահանջվել։

Երկար կլինին ավտոբուսային երթուղիները, թե կարճ, մասնագետի գնահատմամբ էական նշանակություն չունի։ Երթևեկության ժամանակը կրճատելու կարևոր բաղադրիչները, նրա խոսքով, առանձնացված երթևեկելի գոտիներն են և տվյալ երթուղին սպասարկող շարժակազմերի բավարար քանակը։

«Սակայն մենք չունենք այսօր ամբողջ Երևանի տարածքում հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտիներ։ Շարժակազմերի քանակն էլ բավարար չէ։ 18 մետրանոց ավտոբուսնների խոստացված խմբաքանակը դեռ չի բերվել։ Շահագործվող ավտոբուսների մեջ դեռևս շատ են Տարոն Մարգարյանի ժամանակ բերված մանուշակագույն ավտոբուսները։ Մինչև հիմա դրանք ենք շահագործում, ինչի՞ մասին է խոսքը»,– նկատում է մասնագետը։

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ Էդգար Գալստյանի, անձնական ավտոմեքենաների անվտանգության հարցն է։ Եթե քաղաքացին ստիպված լինի ավտոմեքենան կայանել քաղաքի կենտրոնի սահմանագծին ու տրանսպորտով շարունակել ճանապարհը մինչև աշխատավայր, հարց է առաջանում` որտե՞ղ է այն կայանելու և ինչպե՞ս է ապահովվելու կայանված մեքենայի անվտանգությունը։ Հատկապես, որ նրա դիտարկմամբ, նույնիսկ օրինական տեղում կայանված ավտոմեքենաներն այսօր շատ հաճախ կամ թալանվում են, կամ ՃՏՊ–ների մեջ հայտնվում։

«Եթե ես մտահոգություն ունեմ` իմ մեքենան որտեղ եմ թողնում, ում հույսին, եթե վստահ չեմ, որ մեքենան կայանելու տեղ կգտնեմ ու կայանատեղից դուրս գալուց հետո մի քանի րոպեում շատ արագ կհասնեմ աշխատավայր, ապա այդ տարբերակը միանշանակ չի գործի»,– նշում է մասնագետը։

Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ այսօր մայրաքաղաքում A կետից B կետ ավտոբուսով ուղևորությունը տևում է միջինը 87 րոպե, իսկ երեկոյան ժամերին` մինչև 133։

Leave a comment