https://arm.sputniknews.ru/20261013/inch-kap-uni-ohanjani-harcazrujcy-khachaturvovi-verdikti-het-pastabany-zarmacats-e-108067870.html
Ի՞նչ կապ ունի Օհանյանի հարցազրույցը Խաչատուրովի վերդիկտի հետ. փաստաբանը զարմացած է
Ի՞նչ կապ ունի Օհանյանի հարցազրույցը Խաչատուրովի վերդիկտի հետ. փաստաբանը զարմացած է
Sputnik Արմենիա
Ըստ դատախազի` իր ներկայացված ապացույցներով հիմնավորվում է ՀՀ ՊՆ ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T17:57+0400
2026-10-13T17:57+0400
2026-10-13T17:57+0400
«մարտի 1»-ի գործը
սեյրան օհանյան
յուրի խաչատուրով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/06/36090020_0:84:1600:984_1920x0_80_0_0_15d8a56ca5e2ced9693833c886de5931.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստին դատախազը ներկայացրել է մեղադրական ապացույցները։ Հանրային մեղադրողն ընդգծել է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, հրազենից արձակված գնդակներ, ինչպես նաև հրազենի գործադրման վերաբերյալ այլ ապացույցներ։ Ըստ դատախազի` այդ ապացույցներով հիմնավորվում է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերի իրադարձություններին։ Նա նաև նշել է, որ տեսաձայնագրություններ էլ են ուսումնասիրվել, որոնցից մեկով հաստատվում է մեղադրյալ Սեյրան Օհանյանին (ՀՀ պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ) և մյուս մեղադրյալներին մեղսագրված արարքների հակաօրինականությունը։ Դատախազը նիստի ընթացքում նաև առաջարկել է հետազոտել Սեյրան Օհանյանի հարցազրույցներից մեկը։ Նա շեշտել է նաև, որ իր ներկայացրած ապացույցները չեն վերաբերում Արմեն Գևորգյանին։ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ելույթում ընդգծել է, որ դատավարության կողմերը պետք է ներկայացնեն այն ապացույցները, որոնք վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունեն։ Այսինքն` մեղադրանքի հետ կապված որևէ էական հանգամանք կամ հերքում են, կամ հաստատում։ Փաստաբանը փորձել է հասկանալ նաև, թե ըստ դատախազի` ինչն է հիմնավորում Յուրի Խաչատուրովի կատարածը կամ չկատարածը։ Հանրային մեղադրողը հստակ պատասխան այդպես էլ չտվեց։Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/06/36090020_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ea737afc51b29f94e0b5e0139ae38c7b.jpg.webp
«մարտի 1»-ի գործը, սեյրան օհանյան, յուրի խաչատուրով
«մարտի 1»-ի գործը, սեյրան օհանյան, յուրի խաչատուրով
Ըստ դատախազի` իր ներկայացված ապացույցներով հիմնավորվում է ՀՀ ՊՆ ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստին դատախազը ներկայացրել է մեղադրական ապացույցները։
Նա ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ին Զաքյան–Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ–Մաշտոցի պողոտա խաչմերուկներում տեղի ունեցած իրադարձությունների դեպքի վայրի զննության (կատարվել է մարտի 2-ին) արձանագրությունները։
Հանրային մեղադրողն ընդգծել է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, հրազենից արձակված գնդակներ, ինչպես նաև հրազենի գործադրման վերաբերյալ այլ ապացույցներ։
Ըստ դատախազի` այդ ապացույցներով հիմնավորվում է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերի իրադարձություններին։
Նա նաև նշել է, որ տեսաձայնագրություններ էլ են ուսումնասիրվել, որոնցից մեկով հաստատվում է մեղադրյալ Սեյրան Օհանյանին (ՀՀ պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ) և մյուս մեղադրյալներին մեղսագրված արարքների հակաօրինականությունը։
Դատախազը նիստի ընթացքում նաև առաջարկել է հետազոտել Սեյրան Օհանյանի հարցազրույցներից մեկը։ Նա շեշտել է նաև, որ իր ներկայացրած ապացույցները չեն վերաբերում Արմեն Գևորգյանին։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ելույթում ընդգծել է, որ դատավարության կողմերը պետք է ներկայացնեն այն ապացույցները, որոնք վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունեն։ Այսինքն` մեղադրանքի հետ կապված որևէ էական հանգամանք կամ հերքում են, կամ հաստատում։
«Վերդիկտը յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ դատարանի առանձին գրավոր դիրքորոշումն է` մեղավորության կամ անմեղության մասին։ Առհասարակ, կարո՞ղ է դատախազը ներկայացնել, թե Սեյրան Օհանյանի հարցազրույցն ինչ կապ ունի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ վերդիկտ կայացնելու հետ»,– նշել է Պողոսյանը։
Փաստաբանը փորձել է հասկանալ նաև, թե ըստ դատախազի` ինչն է հիմնավորում Յուրի Խաչատուրովի կատարածը կամ չկատարածը։ Հանրային մեղադրողը հստակ պատասխան այդպես էլ չտվեց։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։