Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, անդրադարձել հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։
Զրուցակիցները դիտարկել են երկու պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։
Քննարկման առանցքում են եղել նաև Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացմանն ու միջխորհրդարանական համագործակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցերը։
Բացի այդ, Ռուբեն Ռուբինյանն ու Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգում առկա մի շարք հարցերի վերաբերյալ։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։